Saturday, June 25, 2011

Ադրբեջանը դրական է գնահատում Կազանի հանդիպման արդյունքները

«Ազատություն Ռադիոկայան» 25-6-2011- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը տեղական ANC հեռուստաընկերությանը շաբաթ օրը տված հարցազրույցում ասել է. - «Կազանի հանդիպման արդյունքները կարելի է դրական գնահատել: Չնայած շատ սուր բանավեճերի եւ քննարկումների, որոշակի հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներում մերձեցում է զգացվում»:
Նա նշել է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցությունները:
Կազանի հանդիպմանը անդրադարձել են նաեւ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները:
Վերլուծաբան Ֆիքրետ Սադիխովը Trend գործակալությանը տված հարցազրույցում դժգոհել է, որ առաջատար երկրները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, շարունակում են հավասար մոտեցում ցուցաբերել հակամարտության կողմերի նկատմամբ , այնինչ` «ոչ թե հայկական, այլ ադրբեջանական տարածքներն են օկուպացված»:
Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին ասել է, թե Կազանի հանդիպումը հիմք է ստեղծում բանակցային գործընթացի հաջորդ փուլի համար:

No comments: