Tuesday, June 14, 2011

«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները».

HayNews.am 13-6-2011- Հունիսի 14-ին ժամը 15:00-ից Հայաստանի Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում իր դռները կբացի «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի հունիսի 14-ից օգոստոսի 31, ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, ժամը 10:00-ից 17:00-ն:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 19-20-րդ դդ-ում հայ ճարտարապետների կողմից կառուցված, Ստամբուլի դիմանկարի անքակտելի մասը հանդիսացող 100 շինությունների պատմությունները, լուսանկարները, նրանց հետ կապված փաստաթղթերը: Ցուցահանդեսի համար պատրաստվել է նաև երկու կարճամետրաժ ֆիլմ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ: «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» ավելի վաղ ցուցադրվել է Ստամբուլի և Անկարայի մի շարք թանգարաններում, իսկ Երևանից հետո կճանապարհորդի նաև դեպի Գյումրի և Վանաձոր:
Նշենք, որ Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտը գտնվում է Կառավարական 3-րդ շենքի 1-ին հարկում:

No comments: