Tuesday, June 14, 2011

Թուրքիայի վարչապետը հրաժարական է տալիս

Tert.am. 14-6-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հրաժարական կտա։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի ժամանակով 16։00–ին, Էրդողանը կհանդիպի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ և կներկայացնի 60-րդ կառավարության հրաժարականը։
Մինչև նոր կառավարության ձևավորումը Գյուլը կպահանջի, որպեսզի Էրդողանը շարունակի պաշտոնավարել։ Իսկ խորհրդարանում երդմնակալության արարողությունից հետո, որը տեղի է ունենալու հունիսի 25–ին, Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհանձնարարի ձևավորել նոր կառավարության կազմ։

No comments: