Tuesday, June 14, 2011

Երեւանում կայացել է «Հայոց ցեղասպանության վկայություններ» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում կայացել է «Հայոց ցեղասպանության վկայություններ» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը, որի հեղինակը լիբանանահայ Հարություն Իսկահատյանը:
Առաջին հատորը ներկայացվել է 2010-ի սեպտեմբերի 2-ին: Առաջին գրքում ներառված են 92 հրատարակություններ հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, արաբերենով, որոնք վերաբերում են 1894-1923 թթ Հայոց ցեղասպանության տարբեր փուլերին: Գրքում հրապարակվել են այդ հրատարակությունների շապիկները, իսկ գրքի վերջում տրված են ազգանունների ու տեղանունների ցանկերը:
Հավաքածուն իր մեջ ներառում է ոչ միայն սովորական վկայություններ, այլ նաեւ այդ թեմային նվիրված գեղարվեստական ստեղծագործություններ, քանի որ դրանք նույնպես փաստաթղթեր են` ներկայացված գեղարվեստական լեզվով:

Երկրորդ հատորում ներկայացված են տարբեր տարիների տպագրված ավելի քան 55 գիրք-հուշագրությունների հետազոտման արդյունքները: Իսկահատյանի խոսքով, մոտավորապես 3 ամիս անց լույս կտեսնի գրքի 3-րդ հատորը:

No comments: