News.am. 12-6-2011- Թուրքիայում հունսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի հետ մեկտեղ վստահ հաղթանակ են տանում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից ներկայացված անկախ թեկնածուները:
Նախնական տեղեկություններով` քրդերի կողմից ներկայացված անկախ թեկնածուները խորհրդարանում կունենան 28 կամ 29 տեղ, նախորդ խորհրդարանի 22-ի փոխարեն:
Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, իսկ քրդական կուսակցության վարկանիշը 5-7 տոկոս է, որի համար էլ քրդերը ընտրություններին մասնակցում են անկախ թեկնածուներով, այնուհետ խորհրդարանում կազմում կուսակցական խմբակցություն:
Այս պահի դրությամբ` բացվել է քվեատուփերի 67 տոկոսը: Միանձնյա առաջատարն է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը` 51.6 տոկոսով, որին հետեւում է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը` 24,2 տոկոսով եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը`13,4 տոկոսով:

No comments:
Post a Comment