News.am. 13-6-2011- Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Թուրքիայում «Le Monde» թերթի թղթակից Գիյոմ Պերիեն պատասխանել է Թուրքիայի ապագայի, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցերին:
NEWS.am-ը մի հատված է ներկայացնում այդ զրույցից.
«Ի~նչ եք կարծում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նախկինի պես ուժեղ կլինի ապագայում: Ինձ թվում է, պրն Էրդողանը բնակչության որոշ մասի (երիտասարդների, արտիստների, լրագրողների, ալեվինների) իր դեմ է տրամադրել: Կարո~ղ է դա ազդել քաղաքական հարթություն վրա:
Այո, իհարկե: Նա իր դեմ է տրամադրել բնակչության մի մասին` ուսանողների, արվեստագետների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության արձանի շուրջ բանավեճի առումով, որը Էրդողանը հրամայեց ոչնչացնել: Մեծ խնդիր կա մամուլի ազատության հարցում: Մոտ 60 լրագրող բանտում է, եւ դա Թուրքիային չեմպիոն է դարձնում այդ ոլորտում` Չինաստանի եւ Իրանի համեմետ: Ինչ վերաբերում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, նրանք եւս հեռացել են ԱԶԿ-ից:
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Թուրքան դեռ երկա~ր պետք է շարունակի ժխտել այն
1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ծրագրում նախատեսված չէ: Այս տեսակետից «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իրականացնում է Թուրքիայի կառավարող կուսակցության դասական քաղաքականությունը:
Մենք կարող ենք փոքր-ինչ լավատես լինել այն առումով, որ թուրքական քաղաքացիական հասարակությունը, մտավորականությունը, ասոցիացիաները սկսել են հետազոտել իրենց պատմությունը եւ, հետեւաբար, իրենք իրենց հարցեր տալ պատմության այդ մութ էջի մասին»:

No comments:
Post a Comment