Tert.am. 13-6-2011- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության հետ կապված որոշ հարցեր դեռևս բաց են մնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Մի շարք հարցերում առաջընթաց կա, բայց, միևնույն ժամանակ, դրանցից շատերը բաց են մնում»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական day.az գործակալությունը։
Թո կոնկրետ որոնք են «բաց մնացած» հարցերը, Մամեդյարովը չի հստակեցրել՝ նշելով, որ առայժմ դրանք հրապարակման ենթակա չեն։ Նա ավելացրել է, որ արտգործնախարարների՝ երեք ժամ տևած բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվությունը կփոխանցվի նախագահներին։
Ադրբեջանական լրատվամիջոցը նաեւ հաղորդում է, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները «հիմնարար սկզբունքների» մի շարք առանցքային հարցերի շուրջ, և որ այդ փաստաթղթ ինախագիծը քննարկվելու է ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հունիսի վերջին կայանալիք հերթական հանդիպմաը՝ Կազանում։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Մոսկվայում։

No comments:
Post a Comment