Monday, June 13, 2011

«Էրգենեքոնն» ու «Բալյոզը» հաղթեցին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Tert.am. 13-6-2011- «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով անցնող մի քանի մեղադրյալներ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով հաղթել են երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ ձայների նախնական հաշվարկի` «Էրգենեքոնի» գործով անցնող Մուստաֆա Բալբայը, Իլհան Ջիհաները, Սինան Այգյունը, Մեհմեդ Հաբերալը, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից առաջադրված «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի գործով անցնող Էնգին Ալանն ամբաստանյալի աթոռից կտեղափոխվեն Թուրքիայի Ազգային մեծ ժողով:

No comments: