Panorama.am. 13-6-2011- «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շրջապատից կան ձերբակալված անձինք, սակայն օրենքը թույլ չի տալիս, որ նրանց անունները հրապարակեմ»: Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհսենի Էժեին:
Իրանի գլխավոր դատախազը հաստատել է «Իրանխոդրո» ընկերության նախկին ղեկավարների ձերբակալության մասին լուրը, նշելով, որ վերջիններս ձերբակալվել էին ֆինանսական խնդիրներ ունենալու համար և գրավի դիմաց ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 2-ին իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը հաղորդեց, որ Իրանի հոգևորականների հատուկ դատարանը ձերբակալել է Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի մշակույթի խորհրդի նախագահ Աբբաս Ամիրի Ֆարին, մայիսի 4-ին պարսկալեզու «փարսդեյլինյուզ.օրգ» կայքը տեղեկացրեց, որ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիի շրջապատից 25 հոգու, իսկ մայիսի 18-ին «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է նախագահի աշխատակազմի մեկ այլ աշխատակից: Նույն գործակալությունը մայիսի 21-ին հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Իրանի արդարադատության վարչական դատարանի վճռով է Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ Համիդ Բաղային 4 տարի ժամկետով զրկվում է պետական ծառայություն իրականացնելու իրավունքից:

No comments:
Post a Comment