«ԱԶԳ», 14-06-2011- Այդ մասին Վաշինգտոնից տեղեկացրել է քրդական ANF նորությունների գործակալությունը, որի հաղորդագրության մեջ նշվում է. «Հայոց ցեղասպանության օրինագիծը, որը լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, վերստին կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Ստացած տեղեկությունների համաձայն, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նամակ է հղել կոնգրեսականներին, որպեսզի հունիսի 14-ին օրինագիծը մտնի Կոնգրես: Նամակում կոչ է արվում «Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման» օրինագծի համար կազմակերպել ստորագրահավաք եւ նշվում է, որ այս նոր օրինագիծը համահունչ է լինելու նախորդ տարվա օրինագծին: Նամակում Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է որպես պատմական փաստերով հաստատված իրողություն, միաժամանակ նշվում է, որ այդ իրողությանը 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս արձանագրել են Օսմանյան Թուրքիայում ծառայող ամերիկացի դիվանագետներն ու ժամանակակից ամերիկյան թերթերը»:
Tuesday, June 14, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment