Monday, June 13, 2011

Էրդողանին առաջինը շնորհավորել է Իրանի նախագահը

News.am. 16-6-2011- Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ տանելու կապակցությամբ Թուրքիայի վարչապետին առաջինը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ահմադինեժադ-Էրդողան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցել Իրանի ԱԳ նախարարի եւ թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ։ Իրանի արտգործնախարար Ալի Էքբեր Սալիհին եւս շնորհավորել է Դավութօղլուին՝ ընտրություններում հաղթանական տանելու կապակցությամբ։
Էրդողանին արդեն շնորհավորել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ ԵՄ-ի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։
Նշենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 49,9 տոկոս, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,9 տոկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 13 տոկոս։

No comments: