Panorama.am. 13-6-2011- ԱՄՆ և Ադրբեջանը մտել են անվտանգության համագործակցության մի նոր փուլ: Այդ համագործակցությունը ուղղված կլինի Կասպից ծովում էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը Մեթյու Բրայզան: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Այս ոլորտում մենք ունենք հարուստ փորձ, և պատրաստ ենք այն փոխանցել Ադրբեջանին»,- ասել է նա:
Մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխնինը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Կասպից ծովում գազատարների կառուցմանը, Բրայզան հիշեցրել է ԱՄՆ Պետքարտուղարի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգստարի խոսքերը. Ադրբեջանն ու Թուրքմենստանը ինքնիշխան երկրներ են և նրանք ինքնուրույն կարող են որոշել, թե ինչպես և ինչ ուղղությամբ խողովակաշարեր կառուցեն:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինն հայտարարել էր, որ Ռուսաստանը լինելով Կասպից ծովի երկիր, դեմ է նման ծրագրերի իրականացմանը, քանի որ այն կարող է վնասել Կասպից ծովի բնապահպանական իրավիճակին:
Նույն հարցի շուրջ, Ադրբեջանի Պետական նավթային ընկերության փոխնախագահ Վիտալի Բեգլյառբեկովը նշել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտի նշյալ նախագծի իրականացումը: Ըստ նրա, ընդհանրապես Ռուսաստանի հետ այդ նախագծի շուրջ բանակցություններ չեն տարվի: Նա հույս է հայտնել, որ նախագիծը չի դառնա հակամարտությունների պատճառ :

No comments:
Post a Comment