Tert.am. 13-6-2011- Վրաստան հովվապետական այցի ընթացքում հունիսի 12-ին` Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վեհափառ Հայրապետին դիմավորել են թեմի հոգևոր դասը և Թբիլիսիի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ:
Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվել է Եկեղեցու հարևանությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921 թվականին հիմնադրված նշանավոր «Հայարտուն» կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործել: Սակայն 2011 թվականին Վիրահայոց թեմը հիմնադրում է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի և աջակցությամբ վրացահայ գործարարների:
Կենտրոնի մուտքի ժապավենը հատել են տիար Բորիս Սահակովը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որից հետո այս առիթով իր ուրախությունն է հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Հայրապետական օրհնության և թեմի նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարության և ուշադրության համար: Բացման առիթով Թբիլիսիի հայ համայնքին շնորհավորել են արարողությանը ներկա Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան և Երևանի քաղաքապետը:
Իր սրտի խոսքն է ասել նաև կենտրոնի բարերարը` շնորհավորելով ամենքին կարևոր այս ձեռնարկի առիթով: Վերջում ներկաներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթել է, որպեսզի այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ` պահպանելով պատմական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդները: Վեհափառ Հայրապետը, կենտրոնի հիմնումը նոր վկայություն նկատելով ազգային կյանքի վերազարթոնքի, հորդորել է վիրահայերին իրենց զավակներին առաջնորդել այդ կենտրոն և անաղարտ պահել ու պահպանել իրենց ավադույթները, լեզուն ու հարուստ մշակույթը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին, «Հրաշափառի» ներքո մուտք է գործել Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր հանդիսապետել է վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցին կառուցվել է 1805թ. հայ հասարակության ծախսերով: Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել և նորոգվել է: Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ:
Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով է պարգևատրել «Հայարտուն» կենտրոնի բարերար Բորիս Սահակովին` գնահատելով նրա եկեղեցասեր և ազգանվեր գործունեությունը: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել արարողությանը ներկա վիրահայությանը: Գոհություն հայտնելով Աստծուն՝ Վրաստանում հովվապետական այցելությամբ լինելու բերկրալի առիթի համար` Նորին Սրբությունն անդրադարձել է վիրահայության կյանքում նորաօծ տաճարի կարևորությանը. «Հոգենորոգ այս պահին մեր մտածումները վերստին ուղղվում են դեպի մեզ բոլորիս հարազատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղից շողում է Հայաստանը դեպի Աստված դարձրած լույսը, և սկիզբ են առնում մեր ժողովրդի հավատքը, քրիստոնեական կյանքի ուղին և սրբազան արժեքները: Այս արժեքներով սնված և էջմիածնադրոշմ հավատքով զորացած հավատավոր մեր հայրերը երկու դար առաջ կառուցեցին այս գեղեցիկ եկեղեցին և անվանեցին Սուրբ Էջմիածին, համոզումով, որ Սուրբ Էջմիածնի աստվածային անսպառելի լույսն է բաշխվում նվիրական այս աղոթավայրում:
Երկու դար Սուրբ Էջմիածինը` գտնվելով հայաշատ Հավլաբար թաղամասում, իր խնկաբույր կամարների ներքո է համախմբել Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին, ովքեր աղոթքը իրենց շուրթերին և հայրենական հիշատակներն իրենց հոգիներում` վրաց հողի վրա ապրել են խաղաղ ու ստեղծագործ ընթացքով և կազմակերպել ու խնամել իրենց համայնքային կյանքը: Ահավասիկ, Մեր հայրերի արդար աղոթքով ու քրտինքով շաղախված եկեղեցու օրհնությունը մեզ ուժ է տալիս և զորացնում մեզ մեր հավատքի մեջ` ջանք ու նվիրում բերելու և շեն ու պայծառ պահելու եկեղեցական և ազգային կյանքը, վերականգնելու խոնարհյալ մեր սրբավայրերը»: Այնուհետև Վեհափառ Հայրապետը հորդորել է ներկա ժողովրդին ապրել հավատքով և զորանալ Ս. Հոգու շնորհներով, միասնաբար պայծառացնել հոգևոր և ազգային կյանքը, խնամել ու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու հայրենական արժեքները: «Ձեր և մեր բոլոր զավակների հոգևոր ուժով, քրիստոնեկան ճանաչողությամբ, ավետարանական պատգամներին հավատարմությամբ միշտ հաստատուն ու պայծառ պիտի լինի Մեր Եկեղեցին», - ասել է Նորին Սրբությունը` նաև պատգամելով վիրահայ համայնքին նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր ներդնել հանուն Վիրահայոց դարավոր թեմի նոր զարթոնքի:
Եկեղեցու վերաօծման առիթով, ի գնահատություն թեմակալ առաջնորդի նվիրյալ ու ժրաջան ծառայության, Նորին Սրբությունը Վազգեն եպիսկոպոսին շնորհել է եպիսկոպոսական պանակե: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել եկեղեցու նորոգության գործին մեծ աջակցություն բերած ԱՄՆ Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիներին, իսկ նորաօծ Ս. Էջմիածին եկեղեցուն Նորին Սրբությունը նվիրել է ս. Հաղորդության սկիհ:
Այնուհետև մատուցվել է հայրապետական Ս. Պատարագ, որից հետո ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդարանի, «Հայարտուն» կենտրոնի հովանավորների և հայ համայնքի կողմից տրվել է պաշտոնական ճաշ, որին մասնակցում էին Վրաց Եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի պետական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, բազում հայորդիներ: Ճաշկերույթն ամփոփվել է Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով:
Հովվապետական այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր է շնորհել մշակույթի անվանի գործիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանին, ինչպես նաև գործարարներ Սամվել Աղեկյանին, Ռաֆիկ Աղաջանյանին, Արամ Սիմոնյանին և Նելսոն Պետրոսյանին: Ամենայն Հայոց Հայրապետի մասնավոր գնահատանքի են արժանացել նաև եկեղեցու շինարարներ Անատոլի Սոլոմոնաշվիլին և Զուրա Գաչեչիլաձեն:

No comments:
Post a Comment