Monday, June 13, 2011

Մամեդյարովն այսօր պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր պաշտոնական այցով Թբիլիսի կայցելի։ Հանդիպման ընթացքում Մամեդյարովը կհանդիպի վրացի իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ։ Այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է վրացական Apsny.ge կայքը։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր։

No comments: