News.am. 13-6-2011- Բաքվում մեծ հույսեր են կապում հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից:
«Կարծում ենք, որ եկել է ժամանակը հակամարտության լուծման հարցում լուրջ առաջընթացի համար: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել: Ակնհայտ է, որ հակամարտությունն արագ կարգավորելու ցանկություն կա»,- Բաքվում այսօր` հունիսի 13-ին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը:
Նրա խոսքով, հայտարարության մեջ կոչ է արվում ինտենսիվացնել հակամարտության լուծման ուղղությամբ ջանքերը եւ առաջընթացի հասնել բանակցություններում:
«Կարծում ենք, որ հաշվի առնելով այն ոգին, որով կատարվել է այդ հայտարարությունը, Կազանի հանդիպմանը հնարավորություններ կան որոշակի առաջընթացի հասնելու համար»,- հավելել է նա:
Սպասվում է, որ հունիսի 25-ին Կազանում Ռուսաստանի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

No comments:
Post a Comment