«Իրանահայեր» լրատու ցանց, 14.06.2011: Երեկ երեկոյան հատուկ աշխուժություն էր ապրում Թեհրանի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Նվարդ Գյուլբենգյան» տղայոց տարրական դպրոցը: Սա առաջին հայկական դպրոցն էր, որի բակում փոքր ֆուտբոլի դաշտ էր կառուցվել, գուցե հենց այդ հանգամանքն էր բարձրաստիճան հյուրերի ու ինչու չէ նաեւ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքանի նախկին աստղերից` Մայիս Մինասյանին ու Համիդ էսթիլին ու նաեւ հայտնի այլ ֆուտբոլիստների ինչպես Ֆրեդ Մալեքյանին ու էլի ուրիշների բերել այստեղ:
Այստեղ ներկա էին ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, առողջապահության եւ մարմնամարզության գծով Կրթադաստիարակչության նախարարի տեղակալ Քյումարս Հաշեմին, նույն նախարարության շրջանի պատասխանատուներ, մայրաքաղաքի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Թեմական խորհրդի, հայկական միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ եւ, ի հարկե, հոծ թվով բազմություն:
Օրվա առիթով իրենց խոսքն ասացին Թեմի առաջնորդը, նախարարի տեղակալը, ՀԲԸՄ-ի նախագահ Աստղիկ Բաբայանն ու դպրոցի տեսուչ պրն. Ուշալը:
Նախարարի տեղակալ Ք. Հաշեմին իր ուրախությունն հայտնեց հայկական շրջանակում գտնվելու համար եւ հույս հայտնեց որ դպրոցի ֆուտբոլի գետինը կպատրաստի երկրի գալիք չեմպիոններին:
Սրբազան Հայրը հիշեցնելով, որ առողջ միտքը առողջ մարմնում է, ասաց այստեղ մեկ կողմում միտքն է պատրաստվում եւ ահա նորաստեղծ այս կողմում մարմինն է մարզվելու:
Միության նախագահուհի Աստղիկ Բաբայանն իր հերթին բարի գալուստ մաղթելով հյուրերին, ամփոփ կերպով ներկայացրեց ՀԲԸՄ-ի պատմությունը, ապա անուն առ անուն հիշեց բոլոր նրանց, ովքեր քիչ կամ շատ դեր էին ունեցել մարզագետնի կառուցման գործում, պետական այրերից սկսած մինչեւ դպրոցի աշխատակազմը, միության վարչականներին ու երիտասարդ անդամներին եւ նույնիսկ չմոռացավ միության նախկին աշխատող, նորոգ հանգուցյալ, Գրիգոր Փանոսյանին: Նա երեւի միայն մեկ հոգու մոռացավ` իրեն:

No comments:
Post a Comment