Tuesday, June 14, 2011

«Ժամանակ». Այսօր ի՞նչ տարբերություն կա, որը կողմերին պարտադրի՝ համաձայնության գալ. Ժ.Լիպարիտյան

Օրաթերթի հետ զրույցում 1991-1994 թթ. ՀՀ նախագահի խորհրդական և 1994-1997 թթ. գլխավոր խորհրդական, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, այժմ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ զրուցել է Ղարաբաղյան խնդրի շուրջ։
Լիպարիտյանն ասում է. «Այսօր ի՞նչ տարբերություն կա, որը պետք է կողմերին պարտադրի, որ նրանք համաձայնության գան մի փաստաղթղի շուրջ, որը մի քանի տարի է այս կամ այն ձևով առաջ է քաշվում։ Ճիշտ է, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը ինչ-որ հայտարարություն արեց, բայց ադրբեջանական դիվանագիտության ոճն է այդպիսին: Այն փոքր-ինչ մոտ է թուրքական դիվանագիտությանը`երբ իրենց համար նպաստավոր մի կետ կա, հրապարակում են։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը միայն Մամեդյարովը չէ, թեև նա լուրջ դիվանագետ է, բայց լուրջ դիվանագետ է նաև փոխնախարար Արազ Ազիմովը, ով նույնպես հայտարարություններ արեց` նկատելով, թե առաջընթացի մեծ հիմքեր չի տեսնում, այսինքն՝ լավատեսություն չուներ»։

No comments: