Tert.am.24-6-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը մեկնաբանել է օրեր առաջ քուրդ պատգամավոր Հաթիփ Դիջլեին պատգամավորական մանդատից զրկելու մասին Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ) և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության՝ խորհրդարանի աշխատանքերը բոյկոտելու մասին կայացրած որոշումները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Ընդգծելով, որ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կայացրած որոշումը շատ ճիշտ է և տեղին՝ Քարայըլանն ասել է. «ԲԸԽ–ի կայացրած որոշումն այն բանի ապացույցն է, որ թուրքական պետությունը ցանկանում է վերահսկել քրդական քաղաքականությունը։ Դա մեսիջ պարունակող որոշում է, թե «դուք ամեն բան չեք կարող անել, շատ հեռուն մի գնացեք, ձեզ կարող ենք խոչընդոտել»։ Այդ առումով անկախ պատգամավորների՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին որոշումը շատ տեղին է, քանի որ դրանից բացի անելու այլ բան չէր մնում»։
Նշելով, որ ԲԸԽ–ի կայացրած որոշումը ոչ թե կոնկրետ մեկ մարդու, այլ քրդական հիմնախնդրի կարգավորման գործընթացին ուղղված հարված է, Քարայըլանն ասել է, որ այդ որոշումը Թուրքիայում կարող է պատերազմի պատճառ դառնալ։
«Եթե առաջիկայում թուրքական պետությունն ու կառավարությունը քայլեր չձեռնարկեն այդ սխալն ուղղելու և անօրինականությունը վերացնելու ուղղությամբ, դա կնշանակի պատերազմի պաշտոնական հայտարարում մեր ժողովրդի դեմ»,– ասել է քուրդ առաջնորդը։
Հիշեցնենք, որ ԲԸԽ–ի որոշմամբ պատգամավորական մանդատից զրկվել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող Հաթիփ Դիջլեն։ ԲԸԽ–ն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ նախքան ընտրությունները «Քրդստանի համայնքների միության» (KCK) (համարվում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ճյուղերից մեկը) դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված Հաթիփ Դիջլեն դատարանի կողմից «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքով դատապարտվել էր 1 տարի 8 ամսվա ազատազրկման։
Երեկ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող անկախ պատգամավորները, իրենց բողոքն արտահայտելով ԲԸԽ–ի՝ իրենց ընկերոջը մանդատից զրկելու որոշման դեմ, հայտարարեցին, որ չեն մտնելու Թուրքիայի Ազգային մեծ ժողով և բոյկոտելու են խորհրդարանի աշխատանքները։

No comments:
Post a Comment