Դավիթ Ռստակյան էլ նշել է. «Հայոց հովվապետի այցից հետո հայ եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տրվեց, սա է թերևս միակ դրականը: Սակայն Ջավախքն ունի սոցիալական, մշակութային և շատ այլ խնդիրներ»:
«Վիրք» կուսակցության ղեկավարի խոսքերով՝ Ջավախքում դեռևս առկա է վախի մթնոլորտը, ինչի հետևանքով հայերը չեն բարձրաձայնում իրենց շատ խնդիրների մասին. «Ջավախքում չկան աշխատատեղեր, երիտասարդները հեռանում են: Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս հայերենի իմացությամբ ապրել ու արարել Ջավախքում»:
Ըստ Ռստակյանի՝ մեկ այլ մտահոգիչ հանգամանք է Ջավախքում վրացական դպրոցների հիմնումը. «Դա նշանակում է , որ ծրագիր կա հայ երեխաներին ուղարկել վրացական դպրոցներ»:
No comments:
Post a Comment