Հետաքրքրականն այն է, որ Ֆիշերն ինքն իրեն չի համարում տնտեսագիտական լրագրության լուրջ ներկայացուցիչ, իր կենսագրականում նա նշում է, որ ժուռնալիստիկայի բնագավառում հիմնականում զբաղվել է առագաստանավային սպորտի մասին հոդվածներ պատրաստելով: Թերթը ներկայացնում է Միջազգային արժույթի հիմնադրամի տվյալները, որոնց համաձայն` Հայաստանի ՀՆԱ-ի արդյունքները մեր երկիրը 118-րդ տեղին են հասցնում, իսկ հարևան Վրաստանը, որն ի դեպ ըստ Ֆիշերի` զարգացող տնտեսություն ունեցող երկիր է, 120-րդ տեղում է:
Թերթը նշում է, որ Ֆիշերի հոդվածից, մեղմ ասած, ադրբեջանական քարոզչության հոտ է գալիս: «Новое Время»-ն նաև կոչ է անում Ֆիշերի պատվիրված հոդվածը քաղաքական սպեկուլյացիայի զենք դարձրած քաղաքական ուժերին մի պահ կանգ առնել և ջուր չլցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին:
No comments:
Post a Comment