Saturday, July 23, 2011

«168 ժամ». Ստեփան Դեմիրճյանը պարզաբանում է պահանջել Լևոն Տեր-Պետրոսյանից

«Հուլիսի 19-ին` ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեկնարկի հաջորդ օրը, ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը...
...Կենտրոնի եթերից վերջինիս հնչեցրած հայտարարությունները զարմացրել են առաջին հերթին ընդդիմադիր շրջանակներին: Խոսքը, մասնավորապես, Դ. Շահնազարյանի այն հայտարարության մասին է, թե մինչև 2007թ. Հայաստանում եղել է «գրպանային ընդդիմություն»:
Բնականաբար, բոլորն անմիջապես հասկացել են, որ խոսքը վերաբերում է այդ ժամանակների ընդդիմության առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, ովքեր, ի դեպ, այսօր ՀԱԿ կազմում ընդգրկված հիմնական դերակատարներից են: Մեր տեղեկություններով, այդ հեռուստաեթերից հետո բավական անհարմար իրավիճակ է ստեղծվել Կոնգրեսում: Մասնավորապես, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը պարզաբանում է պահանջել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից, որին, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հաջորդել է Դ. Շահնազարյանի պարզաբանում- հարցազրույցը lragir.am կայքում: Այդ հարցազրույցում Դ. Շահնազարյանն իր ասածը այլ կերպ է ձևակերպել` որպես «գրպանային ընդդիմություն» ներկայացնելով ՕԵԿ-ին»:

No comments: