«Լրագիր» 23-7-2011- Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին հրավիրել էր խորհրդակցություն նվիրված միգրացիոն իրավիճակին: Սերժ Սարգսյանը համապատասխան պաշտոնյաներին հրահանգել էր հանրությանը ներկայացնել միգրացիոն հոսքերի ճշգրիտ պատկերը, որպեսզի վերջ տրվի արտագաղթի մասին “թյուր պատկերացումներին”:
Սովորաբար, նման հրահանգներից հետո համապատասխան պաշտոնյաներն անցնում են ամեն գնով հանրությանը “ճշգրիտ պատկերը” ներկայացնելու գործին:
Օրինակ, հուլիսի 22-ին Օշականի դպրեվանքում վարչապետը հավաքել էր մտավորականներին հայտարարելու, որ Հայաստանից փաստացի ոչ արտագաղթ կա, ոչ էլ կապիտալի արտահոսքի ահագնացող երեւույթներ: Ավելի ճիշտ, այդ երկու երեւույթներն այնքան էլ արտագաղթ ու կապիտալի արտահոսք չեն, այլ` բնական, աշխատանքային-բիզնես երեւույթներ: Վարչապետը արտագաղթը բացատրեց ընդամենը աշխատատեղերի բացակայությամբ, իսկ կապիտալի արտահոսքը` հարեւան շուկաները նվաճելու հայ գործարարների մտադրությամբ:
Իսկ մինչ այդ, վարչապետն, իր իսկ խոսքով կատակով, ասել էր, թե ավելի լավ է գործազուրկները հեռանան, որովհետեւ եթե մնան` հեղափոխություն կանեն:
Մինչ վարչապետը, հանրությանը բավական հետաքրքիր “ճշգրիտ պատկեր” էր ներկայացրել Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա ասել էր, թե օրինակ այն շենքում, որտեղ ինքն է բնակվում, ոչ ոք չի հեռացել Հայաստանից: Դժվար է ասել, արդյոք Գագիկ Եգանյանը բնակվում է ասենք 16-րդ թաղամասի կամ Նորքի 9-րդ զանգվածի, կամ ասենք Կապանի, Հրազդանի, Աբովյանի կամ Իջեւանի 16-հարկանի շենքերից մեկում:
Իսկ թե ինչն է խանգարում աշխատատեղերի բացմանը եւ ինչու են հայ գործարարները փորձում նոր շուկաներ գրավել ոչ թե Հայաստանից, այլ ասենք Վրաստանից, եւ ինչու է Հայաստանից միայն Վրաստան տարեկան արտահոսում հարյուրավոր միլիոն դոլար` ոչ մի խոսք: Եւ այս հարցում որն է կառավարության անելիքը, ինչ քայլեր են արվում Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որպեսզի կապիտալը մնա երկրում եւ նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

No comments:
Post a Comment