News.am. 23-7-2011- Շախմատի Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հնդկաստանի նկատմամբ եւ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մեկօրյա հանգստից հետո Չինաստանի Նինբո քաղաքում կայացան շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հնդկաստանի հետ մրցախաղում Հայաստանի քառյակից հաղթանակ տարավ միայն Լեւոն Արոնյանը: Նա պարտության մատնեց Պենտալա Հարիկրիշնային: Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը խաղացին ոչ ոքի: Հայաստանի երկու գլխավոր հետապնդողներ Ռուսաստանի եւ Հունգարիայի հավաքականները խաղացին ոչ ոքի եւ ունեն ութական միավոր: Ռուսաստանի մրցակիցը Ուկրաինան էր, Հունգարիայինը` ԱՄՆ-ն: Ոչ ոքի` 2:2 հաշվով ավարտվեց նաեւ Իսրայել - Ադրբեջան հանդիպումը: Չինաստանը 3,5:0,5 հաշվով հաղթեց Եգիպտոսին:
7-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Հունգարիան: Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
7-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Հունգարիան: Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
No comments:
Post a Comment