Tert.am. 23-7-2011- Հուլիսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկած Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցներին այսօր այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպման ժամանակ նա ելույթ ունեցավ, այնուհետև պատասխանեց երիտասարդների հարցերին։
Համահայկական 5-րդ օլիմպիադան արդեն մի քանի օր է՝ իր տանիքի տակ է հավաքել 128 երիտասարդների 11 երկրներից՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Աբխազիայից, Սիրիայից, Էստոնիայից, Իրանից, Ռումինիայից, Գերմանիայից, Հնդկաստանից։
Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական օլիմպիադան կազմակերպվում է 2003 թվականից։ Այն նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, ինչպես նաև օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին։
Օլիմպիադայի մասնակիցների հետ այսօրվա հանդիպմանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը օլիմպիադան աննախադեպ համարեց մասնակիների թվի առումով։ «Այս օլիմպիադան աննախադեպ էր իր մասնակիցների թվաքանակով։ Շուրջ 130 հայ երիտասարդներ հավաքվել են Ծաղկաձորում հայագիտական գիտելիքներ դրսևորելու համար, հայոց լեզվի, մշակույթի, պատմության մասին հավելյալ գիտելիքներ ստանալու համար և վերջ ի վերջո մայր հայրենիքին ևս մեկ անգամ առերեսվելու համար»,- հայտարարեց Աշոտյանը։ Նախարարը նշեց նաև, որ օլիմպիադայի մասնակից երիտասարդներն այսօր պատրաստ են ազդարարել իրենց մեջ գտնվող հայագիտության լավագույն գիտակներին։
Օլիմպիադայի մասնակիցները հայերենի ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների սաներն են, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի երիտասարդներ։
Օլիմպիադայի հիմնական հաղթողներ են ճանաչվում երկու փուլերում առավել միավորներ ստացած մասնակիցները, և նրանց համար սահմանվում են հետևյալ մրցանակները՝ առաջին կարգի դիպլոմ և գավաթ՝ 3 մրցանակ, 2-րդ կարգի դիպլոմ և գավաթ՝ 6 մրցանակ, 3-րդ կարգի դիպլոմ և գավաթ՝ 9 մրցանակ։
Օլիմպիադան կավարտվի վաղը։

No comments:
Post a Comment