Tert.am. 5-7-2011- Թուրքիայում հնարավոր է՝ ձերբակալվեն Ժողովրդա–հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունից (ԺՀԿ) երեք պատգամավորներ։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, խորհրդարանում ասել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից (ԱԶԿ) մի պատգամավոր։
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդմնակալության արարողության ժամանակ ԱԶԿ–ի պատգամավորներից մեկն առանց իմանալու, որ իր կողքին նստած է ԺՀԿ–ի պատգամավոր Իհսան Օզքեսը, բարձրաձայն ասել է, թե ձերբակալվելու են ԺՀԿ–ի 3 պատգամավորներ»,– գրել է «Հյուրրիյեթի» հոդվածագիր Շյուքրյու Քյուչյուքշահիրը։
Թուրքական պարբերականի հրապարակմանն անմիջապես արձագանքել է ԺՀԿ–ին մոտ կանգնած gercekgundem կայքը, որը նշել է ԺՀԿ–ական այն 3 պատգամավորների անունները (Գյուրսել Թեքին, Իլհան Ջիհաներ, Սինան Այգուն), որոնք ըստ ԱԶԿ–ական պատգամավորի՝ պետք է ձերբակալվեն։
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է կայքը, ԺՀԿ–ական պատգամավոր Մուհարրեմ Ինջեն «Հաբերթուրք» հեռուստաալիքին ասել է, որ ԱԶԿ–ական պատգամավորը, որը խոսում է ԺՀԿ–ականների հնարավոր ձերբակալության մասին, Սալիհ Քափուսուզն է։
Սակայն ԱԶԿ–ական Քափուսուզը, հերքելով իրեն վերագրվող հայտարարությունը, «Հաբերթուրքին» ասել է. «Ես նման բան չեմ ասել, թե Գյուրսել Թեքինը, Իլհան Ջիհաները և Սինան Այգունը ձերբակալվել են»։
Միևնույն ժամանակ gercekgundem–ը պնդում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կուլիսներում քննարկվում է վերոնշյալ պատգամավորների ձերբակալության հարցը։ ԱԶԿ–ականները համոզված են, որ «Եթե ձերբակալվեն Գյուրսել Թեքինը, Իլհան Ջիհաները և Սինան Այգունը, խորհրդարանում երդմնակալության արարողության հետ կապված ճգնաժամը կավարտվի»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի ունեցավ խորհրդարանականների երդմնակալության արարողությունը, որին չմասնակցեցին «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության աջակցությունը վայելող քուրդ անկախ և Ժողովրդա–հարապետական ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող պատգամավորները։
ԺՀԿ–ականները բողոքում են դատարանի՝ «Էրգենեքոնի» գործով անցնող դոկտ., պրոֆ. Մեհմեդ Հաբերալին և գրող–լրագրող Մուստաֆա Բալբային, ովքեր Ժողովրդա-հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում մտել էին խորհրդարան, ազատ չարձակելու մասին որոշման դեմ։

No comments:
Post a Comment