Tuesday, July 5, 2011

Ղարաբաղի հարցով հայտարարություն կանի ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնը

«Լրագիր» 5-7-2011- Հուլիսի 4-7-ը Ստրասբուրգում տեղի է ունենում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը:
Հուլիսի 6-ին նախատեսվում է անցկացնել քննարկումներ` նվիրված արտաքին քաղաքական հարցերին: Ուշադրության կենտրոնում լինելու են արաբական աշխարհի իրադարձությունները, մասնավորապես` իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում, Եմենում և Սիրիայում:
Նախատեսվում են նաև քննարկումներ նվիրված Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, որի ընթացքում հայտարարությամբ հանդես կգա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ք. Էշտոնը:
Կքննարկվի նաև Ռուսաստանի Պետդումայի` դեկտեմբերին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ժողովրդավարացմանն ուղղված ԵՄ արտաքին քաղաքական գործողությունները: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջից:

No comments: