Tert.am. 5-7-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին՝ Էդվարդ Սաակաշվիլին, դարձել է Գինեսի ռեկորդակիր iPad-ի վրա աջ ձեռքով անգլերեն տառերով տեքստ հավաքելու արագությամբ։
Ինչպես հաղորդում է «Грузия Online» գործակալությունը, հատուկ Բաթում եկած Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն այսօր պաշտոնապես գրանցել են նոր ռեկորդը՝ 5,26 վայրկյան, որը մեկուկես վայրկյանով գերազանցում է ավելի վաղ բրիտանացու սահմանած ռեկորդը։
Սաակաշվիլիի 15-ամյա որդին հայտարարել է, որ ինքը երկար չի պարապել։ Ընդ որում, նա խոստացել է առաջիկայում գերազանցել այդ ռեկորդը՝ օգտագործելով արդեն չինական այբուբենը։
Ինչպես հայտնել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, Էդվարդ Սաակաշվիլին երեք անգամ փորձելու հնարավորություն է ունեցել, բայց առաջին անգամից նրան հաջողվել է սահմանել ռեկորդ։

No comments:
Post a Comment