HayNews.am.4-7-2011- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հերթական անակնկալն է մատուցում հանդիսատեսին. երևանյան պրեմիերաներ շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ` «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:
Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:
«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են… Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին` ցույց տալով կյանքի թե լուսավոր, թե դաժան կողմերը:
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոն

No comments:
Post a Comment