Panorama.am. 4-7-2011- Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) (նախկին Իսլամական կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրների ԱԳ նախարարների 38-րդ նստաշրջանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էմար Մամեդյարովի ելույթը հարուցել է բազմաթիվ փորձագետների զարմանքը:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Է. Մամեդյարովը ԻՀԿ-ում ունեցած իր ելույթում նշել է, որ իր երկիրը կաջակցի Իսլամական համագործակցության երկրների բորոր այն քայլերին, որոնք ուղղված են կանխարգելելու հակակրոնական որևէ գործողություն:
«Ադրբեջանի ԱԳ նախարարն այն պարագայում է խոսում է հակաիսլամական գործողությունների կանխարգելման մասին, երբ Ադրբեջանը ԻՀԿ անդամ այն երկրներից է, որտեղ պետական պաշտոնյաների կողմից վարվում է հակաիսլամական քաղաքականություն. Ադրբեջանում արգելվում է դպրոցներում հեջաբ կրել, անձնագրի համար հեջաբով նկարվել, կրոնական բովանդակությամբ գրքերի վաճառք, ինչպես նաև ձերբակալվում են կրոնական գործիչներ և այլն:
Իհարկե, փորձագետների զարմանքը կրկնապատկվեց այն ժամանակ, երբ ԻՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթի վերաբերյալ լռություն պահպանեցին և որևէ կերպ չարձագանքեցին»,-նշում է հոդվածագիրը:

No comments:
Post a Comment