Tert.am. 22-7-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նոյեմբերի 22-ին եռօրյա պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այցը, որի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցելու է նրա տիկինը՝ Հայրունիսա Գյուլը, իրականացվելու է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2–րդի հրավերով։
Վերջին անգամ 1988թ. Մեծ Բրիտանիա էր այցելել Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը։
No comments:
Post a Comment