«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 23-07-2011- Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները, որ բավականին ինտենսիվ հանդիպումների շարքով մեկ սեղանի շուրջն են հավաքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` արդեն ավանդական դարձող եռակողմ ձեւաչափով, ըստ էության, զարգացումների այն ամենաերեւութական հատվածն են, որոնց առնչությամբ դատողություններ են արվում այն դեպքում, երբ հիմնական զարգացումները մատուցվում են այլ համատեքստերում:
Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջան բերած ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկներին ուղարկված պատասխանը որեւէ կերպ չաձագանքվեց, միայն հիշեցրին, որ դեռեւս չի ստացվել հայկական կողմի պատասխանը: Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս պատասխանել է Մեդվեդեւիՙ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ուղերձին:
Հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած նույն եռակողմ ձեւաչափի հանդիպման անպտուղ ելքը բացատրվեց Կազան Ադրբեջանի տարած մի տասը առաջարկներով, որոնք հիմա էլ Ադրբեջանը փորձում է մատուցել որպես Մեդվեդեւի առաջարկների մի մաս այն դեպքում, երբ ոչ Ադրբեջանի նախագահի կամ արտգործնախարարի, բայց փոխվարչապետի մակարդակով ադրբեջանական կողմը փորձում է տարածել մի նոր բարձրաձայնում, թե գերտերություններն անտարբեր են ԼՂ հարցի նկատմամբ: Թուրքական «Today՛s Zaman» պարբերականի մեջբերմամբՙ փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, թե բանակցություններ պետք է անցկացնել ոչ թե Հայաստանի հետ, այլ «այն երկրի, որը պատճառ դարձավ հակամարտության առաջացման»: Հասանովը ասելով, թե բոլորը գիտեն այդ պետությունը, քաջություն չի ունեցել նշելու, որ խոսքը Ռուսաստանի մասին է:
Իսկ որ խոսքը վերաբերել է Ռուսաստանին, ակնհայտ է դարձնում «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակումը, որում մեջբերվում են Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի խոսքերը, որոնցով նա Ռուսաստանին կոչ է արել «վերանայել Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հայեցակարգը»: Ավելին, ըստ թերթի մեկնաբանության, Ազիմովի հայտարարությունները մոսկովյան այցելության ընթացքում առավելապես ընդգծել են այն, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի դիտարկումներում լինել առանձին, առանց ԼՂ հակամարրտության խնդրի հանդեպ ՌԴ մոտեցման: Այսինքն` Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար միակ խոչընդոտը «ղարաբաղյան հարցում Մոսկվայի դիրքորոշումն է»: Ընդ որում, այս համատեքստում էլ մատուցվում է ռուսաստանյան բազայի գոյությունը Գյումրիում:
Նույն այս ժամանակահատվածում, բնավ էլ ոչ պատահականության զուգադիպության տրամաբանությամբ, ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հոդվածում անդրադառնում է նաեւ ղարաբաղյան խնդրին` ներկայացնելով որպես «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ընդլայնմանը խոչընդոտող լուրջ հարց», որը նաեւ «վտանգ է ներկայացնում ռազմավարական գործընկերությանը»: «Բաքուն մեծ քաղաքական կապիտալ է ներդրել Ամերիկային իր գործընկերության հուսալիությունը ապացուցելու համար, բայց այդ տարածաշրջանը Օբամայի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում չէ: Բացի այդ, Բաքուն չի ցանկանում հաշտվել ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի հայանպաստ դիրքորոշման հետ», գրված է հոդվածում:
Ակնհայտորեն ադրբեջանական կողմից ներկայացվում է հստակ դժգոհություն, ընդ որում, ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան ուղղություններով: Այս պարագայում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Ադրբեջանը խոսում բանակցային գործընթացի շարունակման պատրաստակամության մասին, հատկապես որ բոլոր հանդիպումները վիժեցնելու մոտեցումը դարձել է Ալիեւ կրտսերի հիմնական նպատակը, որով նա գնաց նաեւ Կազան: Մյուս կողմից, ՌԴ նախագահի հետկազանյան ուղերձներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդեն իսկ ստացված արձագանքները համադրվելու եւ որեւէ կերպ ռուսական կողմից ներկայացվեու պարտադրանքի տակ են, ուստի իրավիճակի փոփոխությունը սպասել չի տա:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment