News.am. 22-7-2011- Ադրբեջանի կառավարությունը լրագրողներին Բաքվում անվճար կացարաններ կտրամադրի, հայտնում է BBC-ն։
Քննադատները, այդ թվում՝ իրավապաշտպանները, սա դիտում են իբրեւ լրատվամիջոցների վրա պետական վերահսկողության խստացման միջոց։ Նրանք ասում են, որ սա կաշառք է, որը սպառնում է մամուլի ազատությանը եւ դժվարացնում իշխանություններին մարտահրավեր նետելը։
Կառավարությունն իր հերթին ասում է, որ դա ուղղված է այն մարդկանց սոցիալական պաշտպանության ապահովմանն, ովքեր դրա կարիքն ունեն։ Նախագահի ներկայացուցչի խոսքով, լրագրողներն իրավունք ունեն գրել այն, ինչ ցանկանում են։
Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Հասանովը նաեւ լրագրողներին կոչ է արել հայրենասերներ եւ պետության կողմնակիցներ լինել, քանի որ յուրաքանչյուր լրագրող «ազգային եւ հոգեւոր արժեքների կրող է եւ երկրի շահերի պաշտպան»։
«Որպես հայրենասեր՝ մենք պետք է գրենք միայն դրականի մասին եւ քննադատ չլինենք։ Այդ պատճառով ճիշտը գրող լրագրողները ձերբակալվում են։ Կառավարությունը կարծում է, որ եթե լրագրողը գրում է խնդիրների մասին, ուրեմն չի սիրում իր երկիրը։ Հետեւաբար, նա Հայաստանի օգտին աշխատող լրտես է համարվում»,- ասել է Ադրբեջանի պատերազմի լուսաբանման եւ խաղաղության ինստիտուտի ղեկավար Սամիրա Ահմեդբեյլին։

No comments:
Post a Comment