Monday, July 25, 2011

Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը Բրյուսելում կմասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին

Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի 28+1 ձեւաչափով նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 27-ին Բելգիա կմեկնեն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

No comments: