Monday, July 25, 2011

Բաքուն արտաքսել է ազգությամբ հայ ֆուտբոլիստներին

Tert.am. 25-7-2011- Գյանջայի օդանավակայանից արտաքսվել են ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ ֆուտբոլիստներ։
Ինչպես տեղեկացնում է Selamnews-ը, ադրբեջանական «Կյապյազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիևը նոր ֆուտբոլիստներ գտնելու նպատակով վերջերս մեկնել էր Ռուսաստանի Արմավիր քաղաք, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի մարզիկների հետ։
Կարճ ժամանակ անց Բաքու են ժամանել Արմավիրի «Տորպեդո» թիմի երկու ֆուտբոլիստներ, որոնց հայկական ծագման մասին Ալլահվերդիևը նախապես ոչինչ չի իմացել։ Եվ երբ Գյանջայի օդանավակայանում պարզվել է, որ ֆուտբոլիստները հայեր են, նրանց անմիջապես արտաքսել են Ադրբեջանից։

No comments: