News.am. 25-7-2011- Իրանի Կենտրոնական բանկը մտադիր է իրականացնել ազգային արժույթի դենոմինացիա, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:
Ըստ մշակած արտարժութային բարեփոխումների ծրագրի` առաջիկայում շրջանառություն կմտցվի նոր արժույթ` ռիալի փոխարեն: Նոր արժույթի անվանումը դեռեւս որոշված չէ, սակայն այն ռիալի համեմատ 4 զրո պակաս կունենա:
Իրանի կենտրոնական բանկը վստահ է, որ դենոմինացիայի շնորհիվ երկրում կկրճատվի դրամական շրջանառությունը, որը ոչ միայն կնպաստի առեւտրին, այլեւ կմեծացնի ազգային արժույթի նկատմամբ մարդկանց վստահությունը:
Ենթադրվում է, որ դենոմինացիան կիրականացվի 3 տարում:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի հուլիսի 25-ի գնանշմամբ իրանական 100 ռիալը համարժեք է 3.46 դրամին:

No comments:
Post a Comment