Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են մի շարք նոր երկկողմանի համաձայնագրեր կնքել, նշված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
Ինչին կվերաբերեն նոր փաստաթղթերը, եթե, ինչպես խոստովանում են երկու երկների ղեկավարները, Հայաստանն ու Ռուսաստանը ոչ մի խնդիր չունեն: Ռուսական ռազմական բազային անսահմանփակ գործառույթներ են տրվել Հայաստանի անվտանգության պաշտպանության համար: Ռուսաստանի սահմանապահ զորքերը, որոնք ԱԴԾ կազմի մեջ են մտնում, հսկում են Հայաստանի սահմաններն ընդհուպ մինչև միակ միջազգային օդանավակայան Զվարթնոցի անցագրային կետը: Ռուսաստանին է պատկանում Հայաստանի ողջ ենթակառուցվածքը` գազը, երկաթուղին, կապի շուկայի մեծ մասը, նրան են փոխանցվել արտադրական ակտիվների մեծ մասը:
Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 3 մլրդ դոլար: Այդ մասին հուլիսի 6-ին Մոսկվայում հայտարարել է Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում հաջող գործունեություն են ծավալում մոտ 1,500 ձեռնարկություններ ռուսական կապիտալով և տեղեկացրել է, որ օրերս Ռոստովում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որում նոր ծրագրեր կքննարկվեն, մասնավորապես, դրանք կվերաբերեն տրանսպորտի, էներգետիկայի, հաղորդակցության, ՏՏ տեխնոլագիաների ոլորտներին:
Է՞լ ինչով է Ռուսաստանը մտադիր կապել Հայաստանին, որպեսզի այն պտտվի միայն ռուսական ուղեծրով: Երեկ, ի դեպ, Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կրկնեց Մեդվեդևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը ՌԴ համար դաշնակից է դրանից բխող բոլոր հետևանքներով»:
Հատկանշական է, որ Սերգեյ Լավրովը Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հանկարծ նշել է, որ «օրերս ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել հերթական մոնիտորինգը: Զեկույցը վկայում է, որ միջադեպերի քանակը նվազում է: Սա դրական միտում է», ասել է ռուս նախարարը: Երևի, նա միջադեպերի թվի կրճատումը վերագրում է Ռուսաստանի ջանքերին, կարծես թե պատասխանելով ինչ-որ մեկի նախատինքերին:
Մինչդեռ, Ստրասբուրգում կայացած Եվրոխորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Էշթոնի խոսքով, հակամարտության լուծումը ռազմավարական կարևորություն ունի ԵՄ համար: Այդ պատճառով, նա կարծում է, որ կողմերը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը, որպեսզի համաձայնության հասնեն հիմնարար սկզբունքների վերաբերյալ մինչև 2011թ ավարտը:
Իր ելույթում Քեթրին Էշթոնն անդրադարձել է Կազանում կայացած նախագահների հանդիպմանը և ցավով նշել, որ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել և փոխզիջման չեն հասել: Սակայն Էշթոնը ընդգծել է, որ կողմերը պետք է շարունակեն խնդրի լուծման տարբերակներ փնտրել բացառապես դիվանագիտական ճանապարհներով:
ԵՄ գերագույն ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան և Հայաստան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրավիճակը քննարկելու համար:
No comments:
Post a Comment