Thursday, July 7, 2011

Լավրովը «վճռական» այցով ժամանում է Երևան

News.am. 7-7-2011- Այսօր Երևան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Tert.am-ի դիվանագիտական աղբյուրների՝ նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ, առանցքային թեման լինելու է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը։
Հիշենենք, որ երեկ ադրբեջանական SalamNews կայքը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել էր, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 8-ին կարճատև այցով լինելու է Ադրբեջանում, որից հետո՝ Հայաստանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Լավրովը հայկական և ադրբեջանական կողմերին է փոխանցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։
Լավրովը երեկ ասել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները մտել են վճռական փուլ։

No comments: