Tuesday, July 5, 2011

Իլհամ Ալիևը պարգևատրում է իր ընտանիքի անդամներին

Panorama.am. 5-7-2011- Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգ է ստորագրել, հուլիսի 5-ին կայանալիք Աշխարհի ադրբեջանցիների 3-րդ նիստում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին պարգևատրել Ադրբեջանի շքանշաններով: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Թարագգի» («Առաջընթաց») շքանշանով պարգևատրվածների շարքում են Իլհամ Ալիևի դուստրը` Լեյլա Ալիևան, Արտակարգ իրավիճակների նախարարի որդին` Թալե Հեյդարովը և այլոք:
Ինչպես նաև, «Դոստլուգ» («Բարեկամություն») օրդեն շնորհվածների թվում է Իսրայելի Կնեսեթի պատգամավոր, նախկին բաքցվեցի Իոսիֆ Շահալը, Թուրքիայում ադրբեջանական իշխանությունների հայտնի լոբբիստ «Մարմարա» խմբի ղեկավար Մեհմեդ Հաքան Սուվերը և այլոք:
Նշենք, որ հուլիսի 5-ին Բաքվում տեղի է ունենալու աշխարհի ադրբեջանցիների նիստի բացումը, որին սպասվում է ադրբեջանական պատվիրակների մասնակցություն տարբեր երկրներից: Բացման խոսքով է հանդես գալու Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը, որը միևնույն ժամանակ Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի նախագահն է:

No comments: