Tuesday, July 5, 2011

Ով ինչքան օգնություն է հատկացրել ՀՀ-ին. «Առատաձեռն» երկրների հնգյակը

1-in.am.4-7-2011- Հայաստանը 2011 թ. հունվար-մայիսին օտարերկրյա պետություններից ստացել է 26 մլն 916 հազ. դոլարի մարդասիրական օգնություն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը 58.2%-ով ավելի է:
Նշված ժամանակահատվածում առավել շատ մարդասիրական օգնություն ՀՀ-ին տրամադրել է ԱՄՆ-ը՝ 9,795 մլն դոլար կամ ընդհանուրի 36.4%-ը: ԱՄՆ-ին հետևում են Չինաստանը՝ մոտ 7.8 մլն դոլար կամ 29.0%, Ֆրանսիան՝ 1.3 մլն դոլար կամ 5.0%, Ռուսաստանը՝ գրեթե 1.2 մլն դոլար կամ 4.4%: «Առատաձեռն» երկրների հնգյակը եզրափակում է Շվեյցարիան, որը հատկացրել է 905 հազ. դոլարի (3.4%) մարդասիրական օգնություն:
ԱՎԾ համաձայն՝ ԵՄ երկրներն իրար հետ ՀՀ-ին հատկացրել են մոտ 3.79 մլն դոլարի օգնություն (14.1%), իսկ ԱՊՀ երկրները՝ շուրջ 1.44 մլն դոլարի (5.3%):
Նշենք, որ ՌԴ-ն 2010 թ. համեմատ 2011 թ. հունվար-մայիսին իր հատկացրած օգնությունն ավելացրել է 16.7 անգամ:

No comments: