Monday, July 25, 2011

Թուրքիայի վարչապետը կայցելի Ադրբեջան

News.am. 25-7-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 27-ին կայցելի Ադրբեջան։
Ինչպես հայտնում է Թուրքիայի նախարարների կաբինետը, այցի ընթացքում Էրդողանը դեմառդեմ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ կընթանան ընդլայնված կազմով բանակցություններ։
Ինչպես հայտնում է SalamNews-ը, սպասվում է, որ կողմերը տարածաշրջանային եւ միջազգային զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր կքննարկեն։
Ավելի վաղ АPА-ն հայտնել էր, որ այցի ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազի տարանցիկության մասին համաձայնագիր կստորագրվի։
Կքննարկվի նաեւ վիզային ռեժիմի վերացման հարցը։ Կկայանա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։

No comments: