Panorama.am. 4-7-2011- Արցախի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել էր, Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովում ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ: Այդ լուրից հետո հնչեցին տեսակետներ, թե ՀՅԴ Բյուրոյի կազմում ընդգրկվելով, արտգործնախարարը կթողնի պաշտոնը: Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Արցախի արտգործնախարարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Մարսել Պետրոսյանը նախ զարմացավ, որ նախարարի հրաժարականի մասին լուրեր կան, այնուհետև ասաց. «Նման բան չի քննարկվում»:
Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունից Panorama.am-ին փոխանցեցին, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանված չէ, որ երբ որևէ պաշտոնյան ընտրվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ուրեմն չպետք է շարունակի պաշտոնավարել: «Մեր կանոնադրությամբ ցանկը, թե ով չի կարող լինել որևէ մարմնի անդամ, որոշում է ժողովը», -ասացին կուսակցությունից: Այսինքն, Գեորգի Պետրոսյանի` ԱԳ նախարարի պաշտոնում հետագա պաշտոնավարման նպատակահարմարության մասին հարցը կորոշի ՀՅԴ Բյուրոյի ժողովը կամ հենց ինքը` Պետրոսյանը:
Հ. Յ. Դաշնակցությունից միաժամանակ չբացառեցին Գեորգի Պետրոսյանի հրաժարականի հնարավորությունը, քանի որ նման նախադեպեր արդեն իսկ եղել են, երբ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Գրիգորյանը ու Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, ընտրվելով ՀՅԴ Բյուրոյի կազմում, հրաժարական տվեցին:
Նշենք, որ ՀՅԴ Բյուրոյի կազմը 2011-2015 թվականների համար հետևյալն է` Վիգեն Բաղումյան, Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննեսյան, Հրանտ Մարգարյան, Լևոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան, Մարիո Նալպանտյան, Գեորգի Պետրոսյան և Հակոբ Տեր Խաչատուրյան: Հրանտ Մարգարյանն վերընտրվել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ:

No comments:
Post a Comment