Tert.am. 4-7-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կայցելի այս տարվա օգոստոսին։ Այս մասին SalamNews–ին ասել է թուրքական կառավարության մամուլի քարտուղար Ահմեդ Արսլանը։
Արսլանը, ելնելով անվտանգության նկատառումներից, չի նշել Էրդողանի այցի կոնկրետ ամսաթիվը։
Ադրբեջանական մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ այն մասին, թե Թուրքիայի վարչապետը պատրաստվում է առաջիկայում ժամանել Բաքու։ Սակայն ամեն անգամ այդ լուրերը հերքվում են։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր թուրքական «Սաբահ» օրաթերթը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իր առաջին արտերկրյա այցն իրականացնելու է Կահիրե։ Եգիպտոսից հետո Էրդողանը կայցելի Ադրբեջան, այնուհետև՝ Կիպրոսի թուրքական հատված։

No comments:
Post a Comment