«Լրագիր» 5-7-2011- Հայաստանի ներկայիս վիճակը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այնպիսին է, որ հսկայական ջանքեր գործադրելու պարագայում նույնիսկ հնարավոր չի լինելու արագ լուծումների հասնել: Օբյեկտիվ պատճառներից կարող ենք համարել ասենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ռեսուրսի սպառված լինելը, հայ-թուրքական հարաբերությունների փակուղային վիճակը, Ռուսաստանից` Հայաստանի չափից դուրս կախված լինելը, պարենի համաշխարհային գների շարունակական թանկացումը և այլն:
Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Միաժամանակ, կարելի է պնդել, որ թվարկված խնդիրները միմյանց հետ կապված են և ասենք մեկը լուծելու և հետևողական քաղաքական գիծ պահելու պարագայում, մյուսների շուրջ էլ լուծումներ կուրվագծվեն: Հակառակ կարծիքն էլ գոյություն ունենալու իրավունք ունի, այսինքն, որ սրանք միմյանց հետ ոչ պարտադիր, կամ ոչ կարևոր կապեր ունեն և որ թվարկված խնդիրները կարելի է փորձել լուծել առանձին-առանձին:
Նման առանձին-առանձին լուծումների օրինակներից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Արցախյան հիմնահարցից տարանջատելու Սարգսյան-Նալբանդյան փորձը: Մեկ այլ փորձ կարող է համարվել, ասենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական մի հարթությունից մյուսի տեղափոխումը: Նկատի ունենք ինքնորոշման` մարդու իրավունքների համատեքստից պետությունների միջև տարածքային վեճի հարթություն բերած Քոչարյան-Օսկանյան գիծը:
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա մեծամասամբ բացասական ազդեցություն ունեցած այս փորձերը երկրին ցավոք արդեն իսկ որոշ անդառնալի կորուստներ են պատճառել: Կորուստներ, որոնք վերականգնելու համար հսկայական ջանք ու ծանր աշխատանք է պահանջվելու: Ընդ որում, դրանք առաջացել են մի դեպքում համառ տգիտության և ցանկալին իրականություն դարձնելու անհեռատես փորձի, մյուս դեպքում ամբողջատիրական համակարգը պահելու համար հնարավոր վերջին ռեսուրսն օգտագործելու պատճառով:
Ներքին` սուբյեկտիվ խնդիրների շարանն այնքան երկար է, որ մի քանի հարյուր բառանոց այս հոդվածում հնարավոր չէ դրանք թվարկել, սակայն կարծում եմ, որ դրանց հիմնական մասը լուծելի են թեկուզ միայն նայելով Վրաստանի օրինակին:
Եթե առաջ գնալու լինենք վերը նշված տրամաբանությամբ, ապա այսօրվա Հայաստանում բարձրագույն պատասխանատվություն ստանձնելու` այսինքն իշխանության գալու պարագայում, այս և բազմաշերտ ու բազմաթիվ խնդիրների մի ողջ շարան լուծելու ցանկություն է պետք ունենալ: Ցանկությունից առավել` կարողություն, ուժ և թերևս ամենակարևորը` հավատ է պետք ունենալ, հակառակ դեպքում ինքնաոչնչացման ճանապարհը բռնած ժողովուրդը դատապարտված է կրկին ֆիզիկական հայրենիքը կորցնելուն:
Արսեն Խառատյան

No comments:
Post a Comment