Tert.am. 56-7-2011- Իրանական բանակի զորամիավորումների կողմից «Քրդստանի ազատ կյանք» (PJAK, հանդիսանում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) իրանյան ճյուղը) կուսակցության դեմ իրականացվող գործողության ժամանակ սպանվել է 4 քուրդ զինյալ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իլհաս» գործակալությունը, իրանական զորամիավորումները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քենդիլ շրջանում տեղակայված քուրդ զինյալների թաքստոցները։
Իրանյան կողմի պնդմամբ՝ ռմբակոծությունների հետևանքով սպանվել է PJAK–ի բարձրաստիճան ներկայացուցիչներից Շըվան Նուրեթթին Յուսուֆը։ Բացի այդ, քրդական կողմը կրել է նյութական վնասներ։
Նշենք, որ վերջին շրջանում Իրանը 10 հազար զինվոր է տեղակայել Հյուսիսային Իրաքի հետ սահմանին։ Բացի այդ, իրաքյան շրջանները շարունակ ռմբակոծում է նաև թուրքական բանակը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի կառավարությունը վավերացրել է Իրանի հետ ստորագրված «Ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության» մասին համաձայնագիրը, ըստ որի՝ կողմերն այսուհետ հնարավորություն են ունենալու համատեղ ուժերով կազմակերպել անդրսահմանային գործողություններ PKK–ի դեմ։

No comments:
Post a Comment