Thursday, July 7, 2011

Քրդերեն խոսելու համար վռնդել են ավտոբուսից

Tert.am. 7-7-2011- Թուրքիայում քրդերեն խոսելու համար երկու քրդեր վռնդվել են ավտոբուսից։
Ինչպես տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Մանիսայում։ Ավտոբուսի ուղևորներ Յըլմազ Գյուրհանն ու Մյուքաիլ Չելիքը միմյանց հետ խոսել են քրդերեն։ Դա լսելով՝ ավտոբուսի վարորդը և իր օգնականի հետ միասին կես ճանապարհին իջեցրել է քրդերին։ Գյուրհանն ու Չելիքը «Ֆըրաթին» ասել են, որ տեղի ունեցածի կապակցությամբ չեն լռելու և հասնելու են նրան, որ ավտոբուսի վարորդն ու նրա օգնականն աշխատանքից հեռացվեն։

No comments: