Tert.am. 4-7-2011- Քուրդ ժողովուրդը Դիարբեքիրում ստեղծելու է իր խորհրդարանը։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը, երեկ Դիարբեքիրում հանրահավաքի ժամանակ հայտարարել է քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» առաջնորդ, պատգամավոր Ահմեթ Թուրքը։
Իր ելույթում անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում քրդական հարցի առնչությամբ տեղի ունեցող զարգացումներին և մասնավորապես քուրդ պատգամավոր Հաթիփ Դիջլեին պատգամավորական մանդատից զրկելու մասին Բարձրագույն ընտրական խորհրդի կայացրած որոշմանը՝ Ահմեթ Թուրքն ասել է. «Եթե դուք փակում եք խաղաղության դռները, քրդերն առանց այլընտրանք չեն մնալու… Մենք մեր ժողովրդի հետ միասին ստեղծելու ենք Քրդստանի խորհրդարան… Բացահայտորեն հայտարարում եմ` մենք պայքարում ենք ազատության համար։ Դա մեր ժողովրդի կռիվն է, մեր ժողովրդի պայքարը։ Քուրդ ժողովուրդն իր պահանջների իրականացման համար շարունակելու է պայքարը։ Խոստանում ենք՝ մինչև վերջ Հաթիփ Դիջլեի կողքին ենք լինելու»։
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության աջակցությունը վայելող քուրդ անկախ պատգամավորները բոյկոտել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի աշխատանքները` ի նշան բողոքի Բարձրագույն ընտրական խորհրդի կայացրած որոշման։

No comments:
Post a Comment