Հայաստանի գրողների միության նախագահ՝
Պարոն Լևոն Անանյանին
Հարգելի Պարոն Անանյան,
եթե ճշմարիտ է, որ գրողը իր գրչով հասարակ ժողովրդի պաշտպան զինվորն է, ապա դուք և Հայաստանի մյուս գրողները և ընդհանրապես մտավորականությունը արդեն շա՜տ եք ուշացել և այն ժամանակ եք Ձեր թոյլ և վախվորած ձայնը բարձրացնում, երբ արդեն Հայաստանում այնպիսի սոսկալի ազգակործան փաստերի առաջ եք կանգնել, ինչպես արտագաղթն է, ինչպես դատարկված գյուղերն ու քաղաքներն են, ինչպես գյուղացիների և քաղաքների աշխատավորության սոցիալական անտանելի կացությունն է: Բայց չէ ո՞ր այդ ընթացքը նոր չէ, որ սկսվել է, բայց չէ ո՞ր դուք այլ մոլորակի վրա չէիք ապրում, որ չէիք նկատում դրանց: Ինչպիսի՞, ինչպիսի՞ հմայք ունի պաշտոնական աթոռը, ինչպիսի՞ գայթակղություն կա անձնական դիրքի, փառքի մեջ, որ թույլ չի տալի՞ս հենց սկզբից պաշտպան կանգնել ճշմարտությանը:
Հայությունը այսօր կոկորդ է պատռում և մարդկությունից պահանջում է ցեղասպանության ճանաչում, հայ մտավորականությունը նամակներ է հղում այս- այն կողմ, մեկ՝ թուրք ասկյարին, մեկ՝ ԱՄՆ-ի նախագահին, մեկ՝ թուրք գրողին և նրանց պախարակում է իրենց կեցվածքի համար, բայց լռում է՝ իր տան մեջ սեփական երեխաների ճիչը, մայրերի, կանանց երկինք հասնող բողոքը լսելով: Լռում է՝ վկան լինելով մերօրյա ցեղասպանության ընթացքին: Սա սոսկալի է: Սա հուսահատության աստիճանի սոսկալի է:
Սամվել Հովասափյան
Բեռլին հուլիս 2011

No comments:
Post a Comment