Tert.am. 5-7-2011- Վրաստանի ԱԳՆ–ն ողջունել է Վրաստանում 5 կրոնական միությունների իրավական կարգավիճակի փոփոխությունը և դրանց իրավաբանական անձի կարգավիճակի շնորհումը։
Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր ասել է, որ կրոնական միությունների գրանցման հարցը քննարկվել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։
«Վրաստանում գործող կրոնական միությունների կարգավիճակի փոփոխության հարցը բարձրացրել են շատ բարեկամական երկրներ»,–ասել է Կալանդաձեն։
Հուլիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում։
Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հուլիսի 6–ին։

No comments:
Post a Comment