Tert.am. 5-7-2011- Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունել է Վրաստանում հայկական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու մասին Վրաստանի իշխանությունների որոշումը։
«Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը և հոգևորականությունը ողջունում է Վրաստանի իշխանությունների այդ մոտեցումը, և կարծում ենք, որ դա (համապատասխան որոշումը) հարիր է ժողովրդավարական երկրին։ Ինչպես հայկական եկեղեցին, այնպես էլ Վրաստանի այլ կրոնական համայանքները տարիներ շարունակ սպասում էին այդ որոշմանը»,–ասել է Միրզախանյանը։
Միրզախանյանը հավելել է, որ համապատասխան օրենքը մեծ արտոնություններ է շնորհելու հայկական եկեղեցուն և թեմին։
«Անկասկած, նախքան այդ որոշումը ևս, մեր փաստացի ներկայությունը ճանաչվում էր Վրաստանի իշխանությունների, Վրաստանի պատրիարքարանի և վրացական հասարակության կողմից։ Սակայն երբ այդ օրենքը վերնջնականապես ընդունվի և գրանցվելու հնարավորություն ընձեռնվի, ապա դա ,անկասկած, մեծ արտոնություններ կտա այն առումով, որ մենք կգործենք իրավական դաշտում, և որ ամենակարևորն է, մեր եկեղեցիների նկատմամբ, որոնք դեռևս Վրաստանի մշակույթի նախարարոթյանն են պատկանում, մենք աստիճանաբար սեփականության իրավունք ձեռք կբերենք»,–ասել է եպիսկոպոսը։
Միրզախանյանը ընդգծել է, որ այդ որոշումը, այդուհանդերձ, անսպասելի չի եղել և բոլորը՝ թե՛ հայերը, թե՛ վրացիները գոհ են այդ որոշումից։ «Իհարկե, իր դերը խաղաց նաև Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Վրասատան։ Վրաստանի նախագահը, մեծ հարգանք տածելով Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև Ամենայն վրաց պատրիարք Իլիա 2–րդ–ի (քանի որ Վրաստանի պատրիարքարանը երբեք դեմ չի եղել կրոնական համայնքներին կարգավիճակի տրամադրմանը) նկատմամբ, ընդառաջ գնաց»,– ասել է Միրզախանյանը։
Հուլիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում։
Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հուլիսի 6–ին։

No comments:
Post a Comment