Saturday, July 23, 2011

Քորութուրք. Պետք է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները

Panorama.am. 23-7-2011- «Turkish Weekly»-ի փոխանցմամբ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը քննադատել է Թուրքիայի կառավարության կողմից վարած արտաքին քաղաքականությունը, այն համարելով «անսկզբունքային»:
Աղբյուրի փոխանցմամբ, Քորութուրքը նաև քննդատել է Թուրքիայի կառավարության այն քաղաքական գիծը, որով Թուրքիայի մի շարք պաշտոնյաններ ցանկանում են, որպեսզի ի հաշիվ ներքին խնդիրների Թուրքիան համաշխարհային դերակատար դառնա:
«Թուրքիայի կառավարության նպատակը` դառնալ համաշխարհային դերակատար սխալ է և ոչ բավարար: Չի կարելի միջազգային ասպարեզում հայտնվել` առանց ներքին խնդիրները լուծելու: Այսպիսի քաղաքականությամբ, Թուրքիան չի կարող լինել դերակատար, ուղղակի կարող է լինել ձևական դերակատար», -հայտարարել է
Քորութուրքը:
Օսման Քորութուրքը պաշտոնապես մեղադրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին այն բանում, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ նշել է, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իրականանում է ԱՄՆ նախագահի հրահանգներով:
«ԺՀԿ» փոխնախագահ հաստատել է կառավարության այն նախաձեռնությունը, ըստ որի` պետք է կարգավորել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ, հաստատելով, որ մինչև հիմա ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Թուրքիայի սխալների պատճառով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մնացել է միայնակ, անգամ Հայաստանի հետ հարաբերություններն են վատացել:

No comments: